Artsakhpress.am-ը գրում է.

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններից պարզաբանումներ է պահանջում երկրում պետհեղաշրջման հնարավոր կազմակերպիչների ճակատագրի վերաբերյալ:

 Նման կոչ է Ստամբուլում հնչեցրել այդ երկրում իրավիճակի հարցերով AI –ի փորձագետ Էնդրյու Գարդները, որին մեջբերում է Die Welt թերթը:

Նրա խոսքով  բանտերում տեղերի պակասի պատճառով ձերբակալվածներից շատերը պահվում են մարզադահլիճներում, հաճախ անմարդկային պայմաններում: «Նրանք պետք է ընտանիքների հետ շփվելու ու փաստաբաններ ունենալու հնարավորություն ունենան»,- շեշտել է Գարդները:

Նա նաեւ հավելել է, որ առայսօր հասարակության համար անհասանելի է միասնական ցուցակը, որից հնարավոր կլիներ պարզել, թե որտեղ են պահվում ձերբակալվածները: Նաեւ կազմակերպությունը նշում է, որ իրավապահ մարմինները հավանաբար մեղադրյալների նկատմամբ կտտանքներ են կիրառում: Անկարան այդ հայտարարությունները հերքում է, հայտնում է DW–ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել