Panorama.am-ը գրում է.

«Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնումյանի սպանության  մեջ մեղադրվող Մխիթար Մոս Մուշեղյանը դժգոհ է  «Վարդաշեն» ՔԿՀ-ի իր խցի պայմաններից:

«Ջրափոսերի մեջ ենք ապրում, անընդհատ կաթում է տանիքից: Բազմապիսի հիվանդություններ ենք հասցրել ձեռք բերել, այնպես չի որ չունեինք, օրինակ ես թոքի հետ կապված խնդիրներ ունեմ»,-ասաց Panorama.am-ի խմբագրություն զանգահարած կալանավորը:

Նրա խոսքով, անկախ այն բանից, դրսում տեղումներ են, թե չէ,  խցի առաստաղից ջուր է հկաթում, բացի այդ տարատեսակ կենդանիներ կան, նաև՝ խավարասերներ:

«Խայտառակ վիճակ է, սա ի վերջո 21-րդ դարն է»,-ասաց նա:

Մ. Մուշեղյանի խոսքով, վատ պայմանների վերաբերյալ մի քանի անգամ դիմել է ՔԿՀ ղեկավարությանը, սակայն քայլեր չեն ձեռնարկվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել