Tert.am-ը գրում է.
Ստամբուլում ծեծի են ենթարկել Evrensel թերթի հղի աշխատակցուհի Հազալ Օլմեզին, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Hurriyet-ին։ Նշվում է, որ ծայրահեղական հայացքներ ունեցող անձինք հղիության վեցերորդ ամսում գտնվող կնոջը ծեծել են բաց հագուստով փողոց դուրս գալու համար։
 
«Ես իմ սովորական երթուղով աշխատանքից տուն էի վերադառնում, երբ ինչ-որ մեկը հանկարծ քաշեց մազերս։ Շրջվեցի ու փարանջայով կին տեսա։ Հարցրեցի, թե ինչ է պատահել, բայց նա սկսեց հարձակվել ինձ վրա, մեղադրելով, որ բաց հագուստ եմ կրում ու Գյուլենի կողմնակիցն եմ (ընդդիմադիր իսլամական քարոզիչ, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ)»,- պատմել է Օլմեզը։
 
Նրա խոսքերով՝ հարձակմանը մասնակցել են երկու կին և մեկ տղամարդ։ Հարձակվողները տուժածին հայտնել են, որ այսուհետ նա պետք է հագնվի այնպես, ինչպես իրենք են ուզում, և ենթարկվի նրանց, ինչից հետո սկսել են կնոջը ծեծել ու անցորդներին իրենց միանալու կոչեր անել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել