The Verge-ի փոխանցմամբ՝ ճապոնական NHK հեռարձակող ընկերությունը երկուշաբթի սկսել է առաջին անգամ արբանյակային կանոնավոր հեռուստածրագրեր հեռարձակել 8K կետայնությամբ (7680 * 4320 պիքսել):

Փորձնական ալիքը կոչվում է Super Hi-Vision: NHK-ում որոշել են ողջ Ճապոնիայում կազմակերպել 8K էկրաններով հագեցած դիտման հանրամատչելի կետեր: Պլանավորված է դրանցով ցուցադրել նաև Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել