168.am-ը գրում է.

Օգոստոսի 2-ին, ելույթ ունենալով լրագրողների առաջ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձյալ իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային: Չնայած Կրեմլի հետ «կոշտ և բարդ հարաբերություններին», ինչպես նշել է Օբաման, ԱՄՆ-ը շարունակում է ճնշումը Մոսկվայի վրա` կապված նրա ուկրաինական քաղաքականության հետ:

«Ռուսաստանն ու անջատողականները պետք է վայր դնեն զենքը և դադարեցնեն վախեցնել Ուկրաինային»,- հայտարարել է նա:

Օբաման չի հերքել, որ Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է ազդել ԱՄՆ կայանալիք ընտրությունների ելքի վրա ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային սերվերների վրա ցանցահենային հարձակումների միջոցով:

«Բազմաթիվ երկրներ փորձում են կոտրել տվյալների մեր բազան` ինչպես կառավարական, այնպես էլ մասնավոր, ինչպես նաև երրորդ սեկտորին պատկանող»,- ասել է նա:

Դրանից բացի` ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի փորձերը` ազդել Սիրիայի իրավիճակի վրա, որպեսզի հասնի այդ երկրում քաղաքական անցման և վերջ տա բազմամյա արյունալի հակամարտությանը, տեղեկացնում է DW-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել