Tert.am-ը գրում է.
Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
Դատաքննությունը, ինչպես նաև խմբի այլ անդամների կալանավորման որոշումների միջնորդության քննարկումները տեղի են տեղի է ունեցել կեսգիշերին և տևել մինչև առավոտյան ժամը 7-ը:Այս մասին Tert.am–ին հայտնեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին պաշտպանող փաստաբանական խմբի անդամ Լուսինե Հակոբյանը:
«Տասից ավելի կալանքի նիստեր են եղել, այդ հրատապությունը չեմ հասկանում, քանի որ այդ 72 ժամը (մեղադրանք առաջադրելու համար նախատեսված - Tert.am) լրանում է այսօր»,- ասաց փաստաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/08/03/varoujan/2096142
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել