Operativ.am–ը գրում է.

Սիրիայում՝ Հալեպի շրջանում, ահաբեկիչները թունավոր նյութերով պայթուցիկներ են պայթեցրել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային աշխարհազորայինների ներկայացուցիչներին:

«Ահաբեկիչներն օգտագործել են զենք, որը շնչահեղձություն առաջացնող և նյարդային համակարգը հանգստացնող նյութեր է պարունակում: Շնչահեղձ է  եղել հինգ մարդ»,- հաղորդել են նրանք:

Ինչպես հաղորդվում է, պայթյունները տեղի են ունեցել Բաբ-էլ-Ֆարջ և Բուստան-քել-Աբ թաղամասերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել