Բայց էդ սաղ լրիվ անկարեւոր բաներ են երկու պատճառով։
ա․ Կոնկրետ եթե մեկը օպտիկայով հրացանով հայտնվել է կտուրին, դա բացարձակ չի նշանակում, որ ինքը ընդհանրապես կապ ունի կրակոցի հետ, կամ ընդհանրապես գոնե մի անգամ կրակել է։ Քանի որ մեզ ներկայացված նկարահանումը չի կատարվել կրակելու պահին, այն բացարձակ ոչինչ չի նշանակում։ Այն նշանակում է միայն, որ կտուրին եղել է հրացանով մարդ։ Ու պրծ․
բ․ Քանի որ ուժայինները տեսել են, որ այդ կտուրը դիպուկահարի դիրք է հանդիսանում, ենթադրում եմ, որ այդ կետի նկատմամբ պետք է իրականացվեր անընդհատ օպերատիվ նկարահանում։ Ուրեմն պետք է լիներ նաեւ կրակոցի պահի տեսանյութը։ Հը՞
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samvel/posts/10154403693218781
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել