Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը երբեք չի խոսել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է RIA Novosti-ն:

«Մենք բազմիցս ասել ենք այդ մասին նախկինում: Նախագահ Պուտինը երբեք ոչ մի շփում չի ունեցել Թրամփի հետ, երբեք չի խոսել նրա հետ, այդ թվում հեռախոսով»,- ասել է Պեսկովը:

Նա ավելացրել է, որ դա վերաբերվում է նաև Թրամփի աշխատակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել