Սուրճը երկարացնում է կյանքըLife.panorama.am-ը գրում է.

Պարզվում է, որ շատերի կողմից սիրված բուրումնավետ ընպելիքն ունակ է ոչ միայն թարմություն ու առույգություն հաղորդել մարդկանց, այլև երկարացնում է կյանքը: Այս վարկածն ապացուցելու համար երկար տարիներ հետազոտություններ է իրականացրել Հարվարդի համալսարանի գիտնականների խումբը՝ դոկտոր Մին Դինգի գլխավորությամբ:

Գիտնականները 30 տարի շարունակ հետևել են 200 հազար մարդու առողջությանը, ովքեր 4 տարին մեկ ներկայացել են ստուգումների: Այս հետազոտությունների արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ օրական 3 բաժակ սուրճն ունակ է նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, դիաբետի և տարբեր նևրոլոգիական խնդիրների առաջացման ռիսկը:

‪Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել