Newmag.am-ը գրում է.
Դա Վինչիի պատվին
Լեոնարդո Դա Վինչին համարվում էր «ունիվերսալ մարդ», Դի Կապրիոն էլ այսօր ունիվերսալ դերասանի ցայտուն օրինակ է: Հոլիվուդյան համակարգում արագ հայտնի դառնալու համար անհրաժեշտ է նկարահանվել մասսայական կինոյում, իհարկե՝ գլխավոր դերում: Դի Կապրիոն հաջողացրել է ունենալ 15 ստացված դեր՝ ճանաչված և հաջողված մեյնսթրիմային կինեմատոգրաֆում: Լասե Հալսթրոմ, Վուդի Ալեն, Բազ Լուրման, Ջեյմս Քեմերոն, Դենի Բոյլ, Սթիվեն Սփիլբերգ, Մարտին Սքորսեզե (5 անգամ), Սեմ Մենդես, Քրիսթոֆեր Նոլան, Քլինթ Իստվուդ, Քվենթին Տարանտինո և Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու՝ աշխարհի կարևորագույն ռեժիսորների զգալի մի մասը, որոնք նկարահանել են դերասանին: Ռեժիսորնե՞րն էին ընտրում նրան, թե՞ նա` ռեժիսորներին: Ինչպե՞ս կարելի է 40 տարեկանում ունենալ հարուստ դրամատիկ դերապնակ և ոչ մի «Օսկար». այնուամենայնիվ զտած ֆիլմացանկի մեթոդը գործեց:
Ռոմանտիկ 90-ականներ
Լեոն փոքրիկ տղա էր, երբ հայրը նրան տարավ մանկական շոու-ծրագրի նկարահանումների: Այդտեղից սկսվեց տղայի դերասանական կարիերան. գովազդային հոլովակներ, մանկական ծրագրեր և հեռուստասերիալներ: Առաջին մեծ դերը, անգամ հայ տնային տնտեսուհիների պաշտելի «Սանտա Բարբարայի» Մեյսոնի երիտասարդ տարիքն էր, որից հետո սկսվեցին կինոֆիլմերի առաջարկները: «Թունավոր բաղեղ» էրոտիկ թրիլերը, որտեղ նրա գործընկերուհին Դրյու Բերիմորն էր, մեկ-երկու թրեշային ֆիլմ-սարսափ և ահա՝ «Այս տղայի կյանքը», որտեղ նրա գործընկերն էր Ռոբերտ Դե Նիրոն: Դի Կապրիոն փոխարինեց դերասան ընկերոջը՝ Թոբի Մագուայերին, ինչից հետո նրանք հաճախ էին իրար դերեր փոխանցում: Հետագայում Դի Կապրիոն հօգուտ Մագուայերի կհրաժարվի «Սփայդերմենի» դերից, որպեսզի հենց մանկության ընկերը մարմնավորի այն:
Ընտանեկան ֆիլմերի շվեդ վարպետ Լասե Հալսթրոմը Դի Կապրիոյին նկարահանում է իր «Ինչն է տանջում Գիլբերտ Գրեյպին» էկրանավորման մեջ: Քննադատներն ու կինոակադեմիկոսները ավելի բարձր են գնահատում Դի Կապրիոյի երկրորդական դերը, քան Ջոնի Դեփի առաջնայինը: Հիվանդ տղան, որը բարդացնում է մեծ եղբոր` առանց դրա էլ ծանր կյանքը, իրական է և հուզիչ: Երկրորդական դերը առաջադրվում է «Օսկարի» և «Ոսկե գլուբուսի»: Աստղային անվանակարգերից հետո Դի Կապրիոն ստանում է հետաքրքիր դերերի առաջարկներ, նկարահանվում «Բասկետբոլիստի օրագրերում»` փոխարինելով մահացած Ռիվեր Ֆենիքսին և «Ռոմեո + Ջուլիետի» ժամանակակից ինտերպրետացիայում: Ռոմեոյի դերը Դի Կապրիոյին դարձնում է Հոլիվուդի քաղցրիկ սրտակեր, որը գերում է դեռահաս աղջիկների սրտերը: Այդ կարգավիճակը ամրապնդում և ցեմենտում է «Տիտանիկը», որի համաշխարհային ցնցող հաջողությունը պարզապես թափվում է երիտասարդի գլխին: Նա բազմիցս նշել է, որ ընդհանրապես պատրաստ չէր դրան և չգիտեր ինչ անել տհաճության հասնող հայտնիության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




