Ձեզ ենք ներկայացնում մի շատ համեղ, օգտակար և զովացուցիչ ըմպելիքի բաղադրատոմս, որն այս ամառվա շոգ օրերին ձեզ շատ դուր կգա:
Անհրաժեշտ է՝
4 կիտրոնի քերուկն ու հյութը
1 փունջ ռեհան
0.5 բաժակ շաքարավազ
1.5 լիտր ջուր
Պատրաստումը
Կիտրոնի քերուկն ու շաքարավազը 1լ ջրով եռացնել, թողնել հովանա,ապա կրկին եռացնել թույլ կրակի վրա: Թողնել մինչև օշարակը դառնասենյակային ջերմաստիճանի, ապա քամել մաղով, ավելացնել կիտրոնի հյութը, ռեհանի լվացված տերևները և ջուրը: Սառեցնել, լցնել բաժակների մեջ, ձևավորել ռեհանի տերևներով ու մատուցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



