Tert.am-ը գրում է.

Երևանի Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում աչքը կորցրած Սայաթ Հարությունյանը օգոստոսի 8-ին կդառա 17 տարեկան. նախորդ շաբաթ նա Գեղարքունիքի մարզից եկել էր Երևան՝ ծննդյան օրը նշելու համար հագուստ գնելու նպատակով և պատահաբար հայտվել Սարի թաղում։

Tert.am-ի հետ զրույցում 17-ամյա երիտասարդը դժվարությամբ հիշեց իր հետ կատարվածը: Նա ասաց, որ գնում էր Սարի թաղ՝ հորեղբոր տուն, պատահաբար ճանապարհին  հայտնվել է ցուցարարների շարքերում. նույն ճանապարհով պիտի գնային։

«Պայթյուն  է լինում: Պայթյունի ժամանակ աչքս եմ կորցնում»,-հիշեց  Սայաթ Հարությունյանը՝ նշելով, որ աչքը կորցնելուց հետո ընկել է, սակայն խուճապի չի մատնվել, չի մտածել պատճառների մասին, անգամ չի ափսոսել:

«Հենց այդ պահին ինձ չկորցրի, մտածեցի, որ արդեն ինչ եղել, եղել է: Մտածեցի, որ պետք է արագ փախչել»,- ասաց երիտասարդը՝ հիշելով, որ իրեն անմիջապես օգնել է մի երիտասարդ բժիշկ՝ առաջին բուժօգնություն է ցուցաբերել մինչ շտապօգնության մեքենայի ժամանելը:

‪Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել