Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայի տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքն «աջակցում» է ահաբեկչությանն ու պետական հեղաշրջումներին:

«Մենք չենք ստացել այն աջակցությունը, որը մենք ակնկալում էինք մեր ընկերներից, ընդ որում՝ ո՛չ հեղաշրջման փորձի ժամանակ, ո՛չ հեղաշրջման փորձից հետո: Դժբախտաբար, Արևմուտքն աջակցում է ահաբեկչությանն ու կանգնած է պետական հեղաշրջումների հետևում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի սցենարը գրվել է Թուրքիայի սահմաններից դուրս:

Ավելի վաղ Էրդողանը քննադատել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելին, ով մտահոգություն էր հայտնել թուրք զինվորականների կալանավորման առնչությամբ, որոնց հետ աշխատել էր ամերիկյան կողմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել