
Աշխարհի ոչ մի բանտ անվտանգ չէ։ Ամեն տեղ կան տեղին յուրահատուկ դժվարություններ և վտանգներ, սակայն կան նաև այնպիսի բանտեր, որտեղ գտնվողներին չեն նախանձի նույնիսկ ռազմագերիները։ Ահա այդպիսի սարսափելի բանտերի տասնյակը։
10. Կղզի Րիկերս, Նյու – Յորք
Այս կղզու վրա տեղակայված են 10 բանտեր, որտեղ պահվում է 12000 կալանավոր։ Այստեղի բանտապանները հայտնի են բռնության կիրառման և իրենց լիազորությունները չարաշահելու համար։ Սա դեռ հերիք չէ, բանտի ներսում կան շատ հանցավոր խմբավորումներ, որոնք անվերջ պատերազմում են իրանց հետ։
9. Լա Սանտե Բերդ, Ֆրանսիա
Չնայած որ այս բանտը գտնվում է Սիրո քաղաքի՝ Փարիզի հենց կենտրոնում, այստեղ քչերն են միմյանց սիրում։ Բանտը հայտնի է դաժանության ծայրահեղ երևույթների դրսևորմամբ։ Այնտեղ պահվում են հասարակության ամենաստոր և դաժան խավի ներկայացուցիչները։ Բանտի ամբողջ պատմության ընթացքում, որը սկիզբ է առնում դեռ 1867 թվականից, միայն 3 հոգու է հաջողվել փախչեյ այստեղից։
8. Պետակ կզու Բերդ, Ռուսաստան
Ռուսաստանում ապահով բանտեր չկան, սակայն այս մեկը առանձնանում է բոլորի մեջ։ Այստեղի բոլոր կալանավորները պահվում են մենախցերում, և տարվա ընթացքում ունենում են ընդհամենը 2 տեսակցությունը։ Սակայն այս ամենը չի խանգարում կալանավորներին ժամանակ գտնել և միմյանց ծանր մարմնական վնասվածքներ հասցնել։
7. Բանգ Կուանգ, Թաիլանդ
Այս բանտը տեղակայված է Բանկոկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա և համարվում է Թաիլանդի ամենադաժան բանտը։ Այստեղի բոլոր կալանավորները պահվում են շղթայված։ Կալանավորների 10 տոկոսին սպասվում է մահապատիժ իսկ մնացաին՝ առնվազն 25 տարի ազատազրկում։
6. Լա Սաբանետա, Վենեսուելա
Այս բանտում մահանալու հավանականությունն ավելի բարձր է քան Աղվանստանում։ Նախագահ Հուգո Չավեզը այն անվանել է «դժողք տանող 5-րդ մայրուղի»։ Այս բանտը ղեկավարում են հանցավոր խմբավորումներ, իսկ բռնաբարությունները, տանջանքները և սպանությունները արդեն սովորական բան են դարձել այստեղ։ Վերջին զննության արդյունքում այստեղից գտնվել էր 16 դի և 22.000 միավոր զինամթերք։
5. Դրարբակիր, Թուրքիա
Թուրքական այս բանտը իր «հյուրընկալ» դռներն է բացել կալանավորների առջև 1980 թվականին։ Բանտը իսկական դժողք է յուրաքանչյու արտերկրացում համար, հատկապես քուրդ ժողովրդի։ Քաղբանտարկյալները՝ հայտնվելով այստեղ, օրերի ընթացքում տանջամահ են արվում։ Շատ կալանավորներ ինքնասպան են լինում այստեղ՝ տանջանքներից խուսափելու համար։ Իսկ ինքնասպանության ամենատարածված եղանակը ինքնահրկիզումն է։
4. Գլդանի, Վրաստան
Այս բանտը հայտնի է մազոխիստական հակվածություններ ունեցող բանտապաններով։ Կալանավորները ամեն օր բռնաբավում են և ծեծվում։ Բանը հասել է նրան, որ համացանցում հայտնվում են տեսանյութեր, որտեղ բանտապանները սեռական բնույթի հալածանքների են ենթարկում կալանավորներինց։
3. Կոնտոնոու, Բենին
Բենինը Նիգերիային հարեվանող փոքր պետություն է Աֆրիկայում, իսկ Կոնտոնոուն քաղաքացիական բանտ է։ Այստեղ պահվում են 2400 կալանավոր՝ 400 –ի համար նախատեսված տարածությունում։ Այստեղ տարածված են բոլոր տեսակի հիվանդությունները և կալանավորները հաճախ մահանում են մինչև կալանքի չափը իմանալը։
2. Թադմո, Սիրիա
Այս բանտում անհամար քանակությամբ արյուն է թափվել։ Այստեղ չկա որ ռադիո, ոչ հեռուստատեսություն և ոչ էլ գրքեր։ Բանտապանների դաժանություն չափ չունի այս բանտում իսկ տանջամահ անելը այստեղի կալանավորների և բանտապանների միակ զբաղմունքն է։
1. Գիտարամայի Կենտրոնական Բերդ, Ռվադան
Ռվադանը ամեն ինչ գիտի դաժանության մասին։ Դեռ 20 տարի չի անցել երկրում տեղի ունեցաց սարսփելի կոտորած և երկիրը պառակտվել է։ Երկիրը քիչ թէ շատ վերականգնվել է, սակայն այդ դաժանությունները պահպանվել են այս բանտում։ Կալանավորների հակահիգենիկ ապրելակերպի պատճառով այստեղ կա ցանկացած հիվանդություն։ Դա դեռ հերիք չէ, կալանավորները սպանում և ուտում են միմյանց։ Կառուցված լինելով 500 կալանավորի համար, բանտը այժմ պահում է ավելի քան 2500 կալանավոր։ Կալանավորների ստույգ քանակը այստեղ ոչ ոք չգիտի, քանի նրանք մշտապես պակասում են՝ կանիբալիզմի և հիվանդությունների պատճառով։