Artsakhpress.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահի որդու դեմ հետաքննությունը, որը փողերի լվացման մեջ կասկածանքով սկսել է Իտալիայի Բոլոնյա քաղաքի դատախազությունը, կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա:

Այս մասին Rai News 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է հենց ինքը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով իր որդու դեմ Բոլոնյայում սկսված հետաքննությունը կարող է բարդացնել Թուրքիայի հարաբերությունները Իտալիայի հետ, որը ճիշտ կաներ «ավելի շատ իր սեփական մաֆիայով զբաղվեր», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարին հայտնի դարձավ, որ Բոլոնյայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բիլալ Էրդողանի դեմ, որը իտալական քաղաք էր եկել Ջոնս Հոփկինսի համալսարանում գիտական թեզ պաշտպանելու համար: Հետաքննության համար առիթ էր ծառայել թուրք ձեռներեց Մուրատ Խական Խուզանի հայտարարությունը՝ քաղաքական ընդդիմադիր, որը արտաքսվել է Թուրքիայից ու ստիպված է Ֆրանսիայում բնակվել:

Նրա շահերը պաշտպանող փաստաբան Մասիմիլյանո Անետտայի խոսքով Էրդողանը Իտալիա էր բերել խոշոր գումար, որը ապօրինի գործունեությամբ էր ստացել: Մասնավորապես լրատվամիջոցները պնդում էին, որ Բիլալը եկամուտ է ստացել նավթի ապօրինի առեւտրի միջոցով՝ այդ թվում ահաբեկիչների հետ: Էրդողանի ընտանիքը միշտ հերքել է այդ մեղադրանքները: Այդուհանդերձ մարտին հայտնի դարձավ, որ Բիլալը ընտանիքի հետ լքել է Իտալիայի տարածքը, սակայն նրա դեմ գործը չի փակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել