Ձեզ եմ ուզում ներկայացնել սպիտակ շոկոլադով մրգային կեքսի բաղադրատոմսը: Նախօրոք ասեմ, որ համն անմահական է :) Իսկ դա պատրաստելու համար մեզ հարկավոր է`
5 ձու
1,5 բաժակ շաքարավազ
150 գր կարագ
50 գր ձեթ
400 գր թթվասեր
1թ. գդ. սոդա
1 ճ. գդ. քացախ

350 գր. ալյուր

2 ճ. գդ. կակաո 
հատապտուղներ (ինչ այդ պահին ունեք` ելակ, մորի, հաղարջ, հապալաս...)
սպիտակ շոկոլադ

 

Եվ այսպես, սկսեցինք: Միացնում ենք հարիչը: Ավելացնում ենք բոլոր  բաղադրիչները, միայն թե հերթով՝ կարագ, շաքարավազ, ձու, թթվասեր, ձեթ, ալյուր, սոդա, քացախ, կակաո ու սկսում ենք հարել: 
Հարելուց հետո խմորին ենք ավելացնում կտրատած սպիտակ շոկոլադն ու հատապտուղները: Արդեն գդալով թեթև խառնում ենք, լցնում կեքսի համար նախատեսված ամանները և դնում ջեռոց 20-25 րոպեով (180 աստիճան):
                                     
                                       Բարի ախորժակ :)))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել