Yerkir.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին կայցելի Բաքու: Այդ մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ այցի ընթացքում Պուտինը կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ առաջին հանդիպմանը:
Սպասվում է, որ նախագահները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի առաջնային հարցերը, համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես` էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/111167.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



