Tert.am-ը գրում է.

Ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը: Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը: Այս մասին հաղորդեցին «Իրավունքի Եվրոպա» միավորումից:

Հիշեցնենք, որ երեկ իրավապաշտպան   Զարուհի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ  «Սասնա ծռեր»  խմբի անդամների պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել է իրավապաշտպանների խումբ, որը կապահովի տղաներին փաստաբաններով:

Հավելվել էր, որ հարազատները կարող են չանհանգստանալ փաստաբանական ծառայության համար վճարման խնդրով, քանի որ հարազատների համար իրավաբանական այդ աջակցությունը կտրամադրվի անվճար, սակայն նշվում էր, որ դրա համար պետք է լրացվեն որոշակի փաստաթղթեր, ինչի հիման վրա փաստաբանները կկարողանան ստանձնել իրենց վստահորդներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել