Lurer.com-ը գրում է.

Ռազմական հեղաշրջման փորձի պատճառով թուրքական տնտեսությունը նվազագույնը 300 մլրդ թուրքական լիրա է կորցրել (մոտ 100 մլրդ դոլար):

Այս մասին հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի առևտրի և մաքսատան նախարար Բյուլենթ Թյուֆեքչին:

«Եթե մենք գնահատենք բոլոր այդ ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքը, ռումբերը և փլուզված շենքերը, ապա նախնական հաշվարկներով, դրանց արժեքը կկազմի նվազագույնը 300 մլրդ լիրա:

Բայց այդ թիվը կարող է մեծանալ, երբ մանրակրկիտ հաշվարկներ անցկացվեն: Օրինակ` շատ արտասահմանցիներ չեղարկել են իրենց այցերը մեր երկիր: Խռովարարները, ցավոք, Թուրքիայի համար երրորդ երկրի վարկ ստեղծեցին: Նրանք, ովքեր տանկեր տեսան փողոցներում և խորհրդարանի ռմբահարում, Թուրքիա չեն գա: Այդ բոլորը միջնաժամկետ հեռանկարում կմեծացնի կորուստները», -նշել է նա:

Թուրք նախարարի խոսքով` Թուրքիայի մոտ 1 մլն քաղաքացիներ ռազմական հեղաշրջման փորձի պատճառով չեղարկել են հյուրանոցներում իրենց ամրագրումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել