Panorama.am-ը գրում է.

«Այս իրադարձություններից հետո իրավիճակը փոխվել է և Հայաստանը չի լինի նույնը, ինչ  դրանից առաջ էր: Կլինի ավելի լավը, կամ ավելի վատը`դեռ շուտ է ասել, դա  կախված է իշխանությունից»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռերի» գործողություններին, խմբի անդամների հանձնվելուց հետո սպասվող զարգացումներին։

Նրա խոսքերով՝  եթե խմբի անդամների հայտարարություններով դատեն, ապա նրանց բուն նպատակն էր հասարակությանը արթնացնել, փոխել նրա մտածողությունը, քանի որ հասարակությունը հայտնվել էր «մրափի» մեջ և որևէ ելք չէր տեսնում:

«Այսօրվա դրությամբ իրավիճակ է փ,ոխվել և եթե իշխանությունները գնան ռեպրեսիաների ընդլայնմանը, բնականաբար, հասարակությունը ավելի կինքնամեկուսանա և տնտեսական վիճակը կբարդանա, արտագաղթը կշատանա, իսկ եթե հետևություններ արվեն և փորձ արվի հասկանալ՝  ինչո՞ւ հասարակության մի մասը դիմեց զենքի և ուղղեն բուն պատճառները, այլ ոչ թե հետևանքները՝ ապա  մենք հնարավորություն  ունենք ինչ-որ որոշակի շտկումներ անել»,- ասաց քաղաքագետը:

Արա Պապյանը նշեց, որ այս 15 օրվա ընթացքում տեսան, որ թերություններ կան պետական կառավարման ոլորտում, գործադիր իշխանություն գրեթե չունեինք,  պատգամավորները նույնպես լուռ էին՝ բացառությամբ մի քանիսի: Մինչդեռ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ և դրանց ֆոնին, ըստ բանախոսի,  սա վատ է:

Ինչ վերաբերում է իրապահ համակարգին, ապա, ըստ Արա Պապյանի, Սարի թաղի և Խորենացի փողոցի իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած բարեփոխումների համար տրամադրված բազմաթիվ դրամաշնորհներին, ոստիկանությունն այդպես էլ չբարեփոխվեց. «Ոստիկանները գործում են սովետական մեթոդներով, և այս օրերի ընթացքում մենք ունեցանք մարդու իրավունքների զանգվածային խախտումներ`անօրինական բերման ենթարկել, ծեծեր, ստորացնել, և այլն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել