Lurer.com-ը գրում է.
Ղրիմը Ռուսաստանից խլելու և այն Ուկրաինային վերադարձնելու՝ ԱՄՆ-ի փորձը կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին հղում անելով Politico-ին, հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Քաղաքական գործիչն Օհայոյում ընտրողների առջև ելույթի ընթացքում պատասխանել է զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչած մեղադրանքներին, որոնք ABC հեռուստաալիքին՝ նրա տված հարցազրույցից հետո կասկած էին հայտնել, թե Թրամփը գիտեր Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին: «Ես դա իրոք գիտեի: Դա մոտավորապես երկու տարի առաջ էր: Դա տեղի ունեցավ Օբամայի հերթապահության ժամանակ»,- կատակել է Թրամփը:
Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել է, որ Ղրիմի ժողովուրդը ցանկանում է Ռուսաստանի մաս կազմել: Նաև, քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է ճանաչի տարածաշրջանի միացումը ՌԴ-ին, քանի որ դա կբարելավի երկու երկրի հարաբերությունները:



