1441539473Ճապոնիայի կառավարությունը 300 հազար դոլար կտրամադրի Սիրիային՝ երեխաների բազմաթիվ պատվաստումների հարցում օգնության համար։ Այս մասին հայտնում է երկրի ԱԳՆ-ն՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Միջոցները կտրամադրվեն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով՝ նշվում է հայտարարության մեջ։

«Այդ ճգնաժամային պարգևավճարը կոչված է աջակցություն տրամադրելու Սիրիայում բազմաթիվ պատվաստումների արշավին, այդ թվում՝ պատվաստումների ծրագրմանն ու համակարգմանը, պատվաստանյութերի գնմանը և բնակչության շրջանում բացատրական աշխատանքին՝ Սիրիայում ճգնաժամային իրավիճակի պատճառով սահմանափակ բժշկական օգնության ֆոնին»,- ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել