Panorama.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը երկու ամսով կալանավորվել է. նախօրեին դատարանը բավարարել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Սանասարյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ,- Panorama.am-ին տեղեկացրեց Դ.  Սանասարյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանը:

Հիշեցնենք, որ Դ. Սանասարյանին մեղադրանք մեղադրանք էր առաջադրվել 225-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը):

Փաստաբանն ասաց, որ կալանավորման որոշումն անպայման բողոքարկելու է: 

Ռ. Ռևազյանը նաև տեղեկացրեց, որ դատարանում՝ կալանքի միջնորդության քննության ժամանակ, Դ. Սանասարյանի վիճակը վատացել է, մեջքի շրջանում սուր ցավեր է ունեցել,  կանչել են շտապօգնություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել