Օգոստոսի 1-ին` 92 տարեկանում, Շվեյցարիայում մահացել է Ռումինիայի թագուհի Աննան` Միխայ թագավորի կինը, հայտնել է արքայական ընտանիքի մամլո ծառայությունը: Հաղորդվում է, որ Աննան մահացել է հիվանդանոցում հարազատների շրջապատում: Վերջին շաբաթների ընթացքում նրան ամեն օր այցելել է ամուսինը` 94-ամյա թագավոր Միխայը: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը:

Ըստ ավանդույթի` թաղումը տեղի կունենա Ռումինիայում, Կուրտյա դե Արջեշ քաղաքում, որտեղ գտնվում են ռումինական թագավորների դամբարանները: Համաժողովրդական հրաժեշտը տեղի կունենա նախ Սինայ քաղաքի արվարձանում գտնվող Պելեշ ամրոցում, ապա՝ Բուխարեստի թագավորական պալատի գահասենյակում:

Աննան և Միխայը ամուսնացել են 1947 թվականին և ունեն 5 դուստր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել