Tert.am–ը գրում է.

«Հարի Փոթերը և անիծված զավակը» գիրքը կլինի 8-րդ և վերջին մասը Հարի Փոթերի մասին պատմության մեջ, հայտարարել է հեղինակ Ջոան Ռոուլինգը գրքի հիման վրա բեմադրված ներկայացման լոնդոնյան պրեմիերայի ժամանակ:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ռոուլինգը հայտարարել է, որ հայտնի հրաշագործի մասին պատմությունների նոր շարք չի սպասվում:

«Հարի Փոթերը շատ մեծ ճանապարհորդության է մեկնում այդ 2 ներկայացումների ժամանակ, և ես կարծում եմ, որ մենք ավարտել ենք: Դա հաջորդ սերունդն է: Ես հիացած եմ, որ հաջողվել է մարմնավորել դա այդքան գեղեցիկ, սակայն հիմա Հարիի մասին պատմությունն իր ավարտին է մոտեցել»,- ասել է Ռոուլինգը, ով բեմ է բարձրացել ներկայացման ավարտից հետո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել