Կանադայի Օնտարիո նահանգի Տիլսոնբուրգի բնակիչը զոհվել է կայծակի հարվածից: Այդ մասին հայտնել է CBC հեռուստաալիքը:

Ոստիկանությունում ճշտել են, որ 52-ամյա տղամարդը ամպրոպի ժամանակ տան մոտի մարգագետնում խոտ է հնձել, երբ ստացել է ուժեղ էլեկտրական հարված: Տուժողը շտապ հասցվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել նրան վերակենդանացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել