TASS-ի փոխանցմամբ` ԱՄՆ վարչակազմը ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուս զինվորականների զոհվելու կապակցությամբ, որոնք գտնվել են Իդլիբում խոցված Մի-8 ուղղաթիռում:

Լրագրողների հետ զրուցելիս` Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Էրիկ Շուլցը նշել է նաև, որ այդ ողբերգական միջադեպը հաստատում է Սիրիայի հակամարտության շուտափույթ լուծման անհրաժեշտությունը` քաղաքական ճանապարհով:

«Մենք ցավում ենք այդ հակամարտության հետ կապված ցանկացած կյանքի կորուստի համար»,- նշել է նա:

Ռուսական Մի-8 ուղղաթիռը խոցվել է գետնից գնդակոծման արդյունքում: Այն Հալեպում հումանիտար օգնություն հասցնելուց հետո վերադառնում էր Հմեյմիմի ավիաբազա: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի երեք անդամներ և Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի երկու ռուս սպաներ: Նրանք բոլորը զոհվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել