Իմ շատ սիրելի սփյուռքահայեր և ժամանակավորապես արտասահմանում ապրող հայաստանցիներ: Անկեղծ ասած՝ կարող եմ հասկանալ, որ ձեզնից շատերը դժգոհ են Հայաստանում տիրող ընկերային արդարության բացակայությունից, բազմաթիվ ապօրինություններից, որոնց մեջ ապրում ենք մենք: Եվ շատ բնական է, որ դուք իրավունք ունեք ձեր մտահոգություններն ու բողոքի ձայնը բարձրաձայնել, սակայն ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու՞ եք պրոտեստի հավաքներ անցկացնում Հայաստանի դեսպանությունների և հյուպատոսարանների դիմաց: Այդ կառույցները աշխարհին ներկայացնում են մեր Պետությունը, որն, անկախ իշխանության լավ կած վատ լինելուց, մերն է: Երբ որ իշխանությունն ու պետությունը տարանջատենք, շատ բան տեղը կընկնի: Ցանկացած իշխանություն անցողիկ է, իսկ մեր՝ բոլորիս խնդիրը Պետության հարատևումն է..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: