Դրեկսելի համալսարանի հետազոտողները ցուցադրել են, թե ինչպես էլեկտրամագնիսական դաշտի միջոցով փոքրիկ ռոբոտներին ստիպել հեղուկ միջավայրում զարգացնելու մեծ արագություն: Գիտնականները պլանավորում են ապագայում այդ սարքերը օգտագործել արյունատար անոթներով դեղեր հասցնելու համար: Այդ մասին հոդվածը հրապարակված է Scientific Reports պարբերականում:
Նանոռոբոտները իրենցից ներկայացնում են փոքրիկ կլոր մասնիկներից կազմված շղթաներ: Մագնիսական դաշտը դրանց պտտեցնում է պտուտակի նման, ընդ որում՝ որքան երկար է շղթան, այնքան այն ավելի մեծ արագություն է զարգացնում: Գիտնականները փորձել են տարբեր ռոբոտների՝ սկսած 3 գնդիկից: Ամենաերկար սարքը կազմված է եղել 13 մասնիկից և զարգացրել է 17,85 միկրոմետր/վայրկյան արագություն:
Գիտնականների խոսքով՝ նանոռոբոտները կարող են մոդիֆիկացվել այնպես, որ կարողանան ծառայել որպես դեղ հասցնելու համակարգ, ինչպես նաև վիրահատությունների ժամանակ կատարել տարբեր ֆունկցիաներ: Օրինակ՝ նրանք կարող են մաքրել երակները արյան թանձրուկներից և խոլեստերինի փաթիլներից: