erexa (1)Araratnews.am-ը գրում է.

Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը կոչ է արել ամուսնական զույգերին սահմանափակվել երկու երեխայով` տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:

Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:

Վարչապետի խոսքով՝ հիմնական խնդիրներից մեկը, որին Եգիպտոսը բախվում է հունվարի 25-ի հեղափոխությունից հետո, դարձել է բնակչության թվի ավելացումը: Նա ընդգծել է, որ դա բացասական է ազդում երկրի բյուջեի վրա:

Ավելի վաղ Եգիպտոսի ազգային խորհրդի փորձագետ Թարիկ Թաուֆիկը հայտարարել է, որ 2030 թվականին Եգիպտոսի բնակչության թիվը կհասնի 140 մլն-ի: Վերջին տարիներին Եգիպտոսում ծնելիության համաթիվը աճել է 35 տոկոսով:

Ներկայում Եգիպտոսի բնակչության թիվը կազմում է 90 մլն: 1984 թվականից սկսված երկրի բնակչության թիվն ավելացել է 2 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել