Նախագահ Սարգսյանն այսօր իր ելույթում ասաց, որ Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ, շատ նրբանկատ հասկացնել տվեց, որ Միջին Արևելքին բնորոշ բարքերի ներմուծումն Հայաստան կկանխվի: Սա լավ է: Փաստորեն երկրի նախագահն ասում է, որ ախպարների տեղը չէ Հայաստանի քաղաքականությունը: Նա չէր կարող ախպար եզրույթն օգտագործել, բայց նրա ասածը հենց դա է նշանակում: Քանզի ապրիորի հասկանալի է, որ ախպարը, եթե քաղաքականությամբ զբաղվի Հայաստանում, պետք է առաջնորդվի իրեն հարազատ Միջին Արևելքի, այլ ոչ թե այլ մեթոդներով: Մի խոսքով, դժվարն անցյալում է` ՀՀ քաղաքական ղեկավարությունն ի վերջո ըմբռնեց մեր աղպար եղբայրների և ընդհանրապես արտասահմանցիների կործանարարությունը Հայաստանի համար, եթե նրանք այստեղ քաղաքական գործունեություն ծավալելեն: Ուրեմն, Երևանը Բեյրութ չէ, չի կարելի Բեյրութի մեթոդներ կիրառել Երևանում, այսինքն` չի կարելի բեյրութցիներին քաղաքականությամ զբաղվել Հայաստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել