Tert.am-ը գրում է.

Երևանի «Ազատության» հրապարակում հանրահավաք է անցկացվում


21.00


Հերիք է ծառայեք ջհուդներին. «Ազատության» հրապարակում հավաքված կանանցից մեկն այս խոսքերով դիմեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանին, երբ վերջինս ելույթ էր ունենում հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ:


«Տիկին, ես չեմ ծառայում ջհուդներին, մի սադրեք, գնացեք, ջուր խմեք»,- պատասխանեց տիկնոջը Խզմալյանը:


Տիգրան Խզմալյանը փորձեց շարունակել  խոսքը, սակայն հավաքվածներից ոմանք աղմկում էին:


«Եթե մեկ վարձու հիստերիկը կարող է հարյուրին լռեցնել, ուրեմն ամոթ է մեզ»,- ասաց նա: Հետո նա շարունակեց իր ելույթը՝ նշելով, որ պետք է ստեղծվեն քաղաքական կառույցներ, որոնք կպաշտպանեն բոլորի քաղաքական շահերը. «Ահա այդ պատճառով են սկսվում քաղաքական կառույցները, ոչ թե կերակրատաշտից օգտվելու համար»:


Տիգրան Խզմալյանը նաև նշեց, որ մենք ամեն ինչ պետք է անել Ռուսաստանի  ճիրաններից ազատվելու համար:


Որոշ քաղաքացիներ Խզմալյանի ելույթի ժամանակ բացականչեցին՝ «Խզմալյան, հեռացիր»: «Մենք ուզում ենք «Սասնա ծռերից» խոսել, պատմություն լսել չենք ուզում»: Հակառակ բղավոցների՝ ռեժիսորն ասաց. «Այստեղ պետք է սկսեն հասարակական քննարկումներ, պետք է լինի հայկական պետականություն»:


Հավաքվածներից ոմանք բացականչեցին. «Սուտ է, չենք ուզում»:  

Խզմալյաննն էլ, դիմելով  այդ մարդկանց, ասաց. «Դուք չեք ուզում պետականություն, որովհետև ստրուկ եք և սովոր եք ապրել ստրուկի պես»:

‪Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել