Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հայտնել է, որ հուլիսի 15-ին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի ողջ գիշերը չի քնել և հետևել է իրադարձությունների զարգացմանը: Այս մասին փոխանցել է Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը:
Նրա խոսքով՝ Ռուհանին հեղաշրջման փորձից հետո աջակցություն հայտնելու համար զանգահարել է Էրդողանին և հայտնել է, որ մինչև առավոտ չի քնել:
Ռուհանին հայտնել է, որ հեղաշրջման հարցը քննարկել է նաև այլ երկրների առաջնորդների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել