Մարդ պետք ա գիժ լինի, որ զենքն առնի դուրս գա պետության դեմ: Առնվազն գիժ: Որտև պրակտիկ փորձը հուշումա, որ հազարից մեկին ա հաջողվում նման մեթոդներով ցանկալի արդյունքի հասնել: Հույսը դնել ժողովրդի մոբիլիզացիայի վրա ու զենք քաշել ոստիկանի ու պետության վրա գժություն ա՝ հուսահատվածների ու անտեղյակների գժություն:
Ես հավատում եմ կամովին ՊՊԾ գնդի տարածքից դուրս եկածների պատմություններին՝ ինչքան էլ որ դրանք «Կիսաբաց լոսամունտերի» պարզունակ սցնենար հիշեցնեն: Էդ մարդկանց դեմքից երևում է, որ իրենք կարող էին խմել ու կեսգիշերին գնալ միտինգ… նրանց գիտակցությունն ու գաղափարները խիստ կենցաղային մակարդակի վրա են:
Հուլիսի 17-ից սկսած դեպքերը շոկային էին հասարակության համար, որոնք վեր հանեցին էն խորքային խնդիրները, որոնք առկա են հասարակության ներսում: Մարդիկ բաժանվեցին երկու խմբի ու սկսեցին բարոյապես ոչնչացնել միմյանց: Ատելության ալիքը խելագարության հասնելու չափ բարձր էր: Ու էդ ատելությունը հասավ գագաթնակետին ոստիկանության գործողությունների հետևանքով:
Ոստիկանությունը, կարծես, խնդիր էր դրել վրեժ լուծել մարդկանցից ու դա արեցին ամենայն դաժանությամբ: Էդ վրեժը հետևանքներ էր հարթակներից ու հրապարակներից ոստիկանների հասցեին հնչող վիրավորանքների ու անեծքների, հետևանքներ էր զինյալների կողմից գնդապետի սպանության: Ոստիկանները, կարծես, վրեժ լուծեցին նաև լրագրողներից, որոնց համարում էին «հանցակից»: Նրանք դրա իրավունքը չունեին, բայց արեցին:
Հիմա ունենք մի իրավիճակ, որը պարտադրում ա համակարգային փոփոխություններ: Հակառակ դեպքում հաջորդ նման միջադեպ ավելի ողբերգական ավարտ կունենա: Ես կողմ եմ հեղափոխության, բայց ոչ թե զենքի, այլ գաղափարի, ինտելեկտի հեղափոխության:
Պետք է ստեղծել քաղաքականապես հասուն գործիչներ, կարծիք ձևավորողներ, հեղինակություններ, ովքեր կօգնեն մեզ բոլորիս հաղթահարելու արմատավորված բարոյական ու սոցիալական ճգնաժամը ու դա առաջին հերթին պետության գործառույթն ա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել