beae96e30c93bd6f3de6bed21d24610c_w960_h2048Araratnews.am-ը գրում է․

Մոսկվան հարկ  եղած ուշադրությամբ է վերաբերվում սպառնալիքներին, որոնք հնչեցվել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տարածած տեսանյութում` ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման հրապարակումները հաշվի են առնվում հատուկ ծառայությունների կողմից, որոնք պատասխանատու են հակաահաբեկչական աշխատանքի և անվտանգության ապահովման համար։ Հավանաբար անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկվեն պաշտպանության նախարարության գծով Սիրիայում ռուսական ռազմատիեզերական ուժերի գործողության իրականացման ընթացքում»,- հայտարարել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ նման սպառնալիքները չեն կարող ազդել ահաբեկչության դեմ պայքարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության վրա, որը կշարունակվի բոլոր ուղղություններով։ Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ չպետք է նաև չափազանցել նման սպառնալիքները։

Հիշեցնենք, որ իսլամիստ ահաբեկիչները կոչ են արել Ռուսաստանի դեմ սրբազան պատերազմ` ջիհադ, սկսել և սպանել նախագահ Պուտինին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել