Tert.am-ը գրում է.
«Սյունյաց երկիր» կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը այսօր որոշել է հնարավորինս ճոխ շնորհավորել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 60-ամյակը և շնորհավորական հոդված է տեղադրել կայքում, որը սկսվում է հետևյալ տողերով.
«Երբ Պետրոս և Հովհաննես առաքյալներին քննում էին Երուսաղեմի ատյանում, քահանայապետի հարցերից մեկին այսպես պատասխանեցին նրանք. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ-որ տեսել ենք ու լսել» (Գործք առաքելոց 4.19) (առաքյալներն ատյանում վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին-Tert.am):
Ուստի, սկզբունքն այս աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին՝ Սուրեն Խաչատրյանին, ում 60-ամյակն է լրանում 2016թ. օգոստոսի 1-ին, ում կյանքի ուղին՝ պատանեկության տարիներից, մեր աչքի առաջ է:
Լրագրի սույն համարով փորձել ենք արժևորել Սուրեն Խաչատրյանի գործունեությունը՝ հիմքում դնելով իրատեսությունը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



