Rogers+Cup+Toronto+Day+7+Q7fA-MefUt8lՏղամարդկանց թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Տորոնտոյի մասթերսի եզրափակչում 6:3, 7:5 հաշվով պարտության է մատնել ճապոնացի Կեյ Նիսիկորիին:

Սերբ թենիսիստը մարզական կարիերայում 30-րդ անգամ հաղթեց Մասթերս շարքի մրցաշարերում: Այս հաղթանակից հետո Ջոկովիչը նոր ռեկորդ սահմանեց: Մասթերսի 29 հաղթանակ իր ակտիվում ուներ Ռաֆայել Նադալը:

Ջոկովիչի համար այս տիտղոսը 7-րդն էր ընթացիկ մրցաշրջանում և 66-րդը՝ մարզական կարիերայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել