ՌԴ ՊՆ-ն հայտնել է Իդլիբում ռուսական ռազմա-տրանսպորտային Մի-8 ուղղաթիռի խոցման մասին՝ փոխացնում է RIA Novosti-ն։ Ուղղաթիռում եղած 5 անձանց ճակատագիրը պարզվում է։
Իդլիբ նահանգում մարտեր են ընթանում զինված սիրիական ընդդիմության և կառավարական զորքերի միջև․ Դամասկոսին աջակցություն է ցուցաբերում ռուսական ավիացիան։
Նշվում է, որ օգոստոսի 1-ին ցամաքից խոցվել է «Խմեյմիմ» ավիաբազա վերադարձող ուղղաթիռը՝ Հալեպին մարդասիրական օգնություն մատակարարելուց հետո։ Ուղղաթիռում եղել են անձնակազմի 3 անդամ և Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի 2 սպա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



