Lurer.com-ը գրում է.

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 4 հազար 235 տոննա սուրճ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 499 տոննայով: 2015 թվականի հունվար-մայիսին Հայաստան է ներմուծվել 4 հազար 734 տոննա սուրճ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնից:

Ընթացիկ տարում, ամենաշատ ծավալով սուրճ՝ 3 հազար 162 տոննա ներմուծվել է Ինդոնեզիայից, որին 720 տոննայով հաջորդում է Վիետնամը, 136 տոննայով՝ Հնդկաստանը, 51 տոննայով՝ Ռուսաստանի Դաշնությունը: Տարվա ընթացքում սուրճ ներկրվել է նաև Ուգանդայից, Իտալիայից, Հոնդուրասից, Եթովպիայից, Բրազիլիայից:

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից արտահանվել է 375 տոննա սուրճ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 48 տոննայով: 2015 թվականի հունվարի-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 327 տոննա սուրճ:

Ընթացիկ տարում ամենաշատ ծավալով սուրճ՝ 235 տոննա, Հայաստանից արտահանվել է Ռուսաստան, որին 138 տոննայով հաջորդում է Վրաստանը: Չնչին քանակությամբ Հայաստանից սուրճ արտահանվել է նաև դեպի Ուկրաինա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել