Panorama.am-ը գրում է.

ՊՊԾ գնդի տարածքից երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքով զինված խմբի երեք անդամ։ Համապատասխան բուժում ստանալուց հետո նրանք տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Երեկ նույն կենտրոն է ընդունվել հրազենային վնասվածքով մեկ ոստիկան, ով բուժում է ստանում բաժանմունքում։

Հավելենք, որ հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել