Panorama.am-ը գրում է.

2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 5.9 տոկոսով կամ 2.58 դրամով: Որոշումնընդունվել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 24-ի նիստում:

ՀԾԿՀ սահմանած նոր սակագներով՝ օգոստոսի 1-ից  0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում՝ բնակչության) համար գործող ցերեկային սակագինը, որը 1 կՎտժ-ի համար կազմում էր 48,78 դրամ, նվազեցվել է մինչև 46,2 դրամ, իսկ գիշերայինը 38,78 դրամից դարձել է 36,2 դրամ:

Սակայն հուլիսի 31-ին  Հայաստանի  բնակչության և փոքր ձեռնարկատերերի համար ավարտվել է էլեկտրաէներգիայիբարձրացված սակագնի սուբսիդավորման ժամկետը «Տաշիր» հիմնադրամի և ՀՀ կառավարության կողմից: Վերջիններս մինչև 250 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար սակագինը փոխհատուցում էին 6,98 դրամի չափով:

Իսկ դա նշանակում է, որ բնակչությունը  օգոստոսի 1-ից մոտ 4,32 դրամ ավելի կվճարի 1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց:

Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն 2015 թվականի  հունիսի 17-ին  որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և հանրապետության տարբեր մարզերում սկիզբ առած բողոքի ակցիաների  արդյունքում  կառավարությունը հայտարարեց, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը սակագնի 6.93 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել