Ուզու՞մ ենք նորմալ երկրում ապրել: Այո, բայց մեր հիմնականում դեռ խոր ավանդական միջնադարյան էություն ենք կրում, որը երկնային կատարյալ իշխանության նմանությամբ ուզում է ունենալ նաև կատարյալ երկրային իշխանություն:
Եվ եթե երկնայինի դեպքում դու ոչինչ չպետք է անես, քանի որ այնտեղ վերևներում ամեն ինչ ճիշտ է, արդար և բարոյական, ապա մարդիկ ոչինչ չեն ուզում անել նաև երկրային իշխանությունը փոփոխելու համար:
Նիցշեն ասում էր, որ քրիստոնեությունը ավելի համահունչ է գտնվել հասարակության ամենաստորին խավերի հոգեբանությանը, քանի որ քարոզում էր հույս, և իր մեջ կրում է ստրկության հոգեբանություն:
Չգիտեմ, միայն ստրու՞կն է, որ սպասում է տերը փոխվի, որ ինքը սկսի մի քիչ ավելի լավ ապրել, թե՞ այլ կատեգորիայի մարդիկ էլ, բայց այն, որ մենք ուզում ենք ամեն ինչ փոխվի, բայց մենք ոչինչ չանենք, փաստ է:
Շտապում եմ տեղեկացնել, որ այդպես դեպի լավը ոչինչ չի փոխվի: