Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն իր միջուկային ծրագրի մասին ԶԼՄ-ներում տեղեկատվական արտահոսքի կազմակերպման համար կասկածում է 3 երկրի: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:

Ավելի վաղ Associated Press լրատվական գործակալությունը գաղտնի փաստաթղթի հիման վրա հրապարակել էր հաղորդում այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հիմնական սահմանափակումները կթեթևացվեն 11-13 տարի անց: Այդ ժամանակ Իրանը մոտ 5060 քիչ արդյունավետ ցենտրիֆուգները կկարողանա փոխարինել ավելի կատարյալ սարքավորմամբ, ինչը, գործակալության տվյալներով, կկրճատի իրանական միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ ժամանակը մեկ տարուց մինչև 6 ամսվա:

Թեհրանը կարծում է, որ փաստաթուղթը հնչեղություն է ստացել ԱԷՄԳ-ի մեղավորությամբ, որն այդպիսով խախտել է Իրանի ու միջազգային միջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները: Իրանը բողոք է հայտնել միջադեպի կապակցությամբ, սակայն ԱԷՄԳ-ը հանդես է եկել հերքմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել