Հարյուր հազարավոր մարդիկ գնացել են պատարագին ներկա լինելու, որը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մատուցել է Լեհաստան իր 5-օրյա այցի վերջին օրը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Պապը Լեհաստան էր այցելել Կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ, որն այս տարի անցկացվում է Կրակովում, նաև Լեհաստանի՝ որպես պետություն կազմավորման՝ այս տարի նշվող 1050-ամյակը նշելու:
Հռոմի պապը երիտասարդությանը կոչ է արել չկորցնել հույսը և աղոթքը դարձնել իրենց կյանքի կենտրոնը:
Հաղորդվում է, որ վերջին օրվա պատարագին հավաքվել է 1,5 միլիոնից մինչև 2,5-3 մլն մարդ մլն մարդ. առաջինը՝ ըստ լեհական ոստիկանության, և երկրորդը՝ ըստ Երիտասարդության համաշխարհային օրերի մամլո քարտուղար Աննա Չմուրայի:
Շաբաթ օրը դեպի այնտեղ, որտեղ պետք է քարոզ լիներ, շարժվել են հարյուր հազարավոր լեհեր, նաև այլ երկրներից ժամանած կաթոլիկներ:
Պապը հավաքվածներին կոչ է արել «հավատալ նոր մարդկությանը», որը մերժում է ատելությունը և հրաժարվում է պետական սահմանները որպես արգելքներ ընկալել:
Աստված մեզնից պահանջում է իրական խիզախություն, ասել է Հռոմի պապը: «Քաջություն դառնալու ավելի ուժեղ, քան չարը, իրար հանդեպ սիրո միջոցով, նույնիսկ մեր թշնամիների հանդեպ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Իր ուղերձի վերջում պապը երիտասարդությանը կոչ է արել գթասրտություն սովորել:
Ամեն քրիստոնյա, նրա խոսքով, կոչված է փոխելու այս աշխարհը. «Մենք չենք ուզում ատելությանը հաղթել ավելի մեծ ատելությամբ, բռնությանը՝ ավելի մեծ բռնությամբ, ահաբեկչությանը՝ ավելի շատ ահաբեկչությամբ:
Հռոմի պապը հավատացյալներին կոչ է արել չկապել իսլամը և բռնությունը, հայտնում է Reuters-ը:
«Ինձ դուր չի գալիս խոսել մուսուլմանական բռնության մասին, որովհետև ամեն օր, երբ ես բացում եմ թերթերը, տեսնում եմ բռնություն այստեղ՝ Իտալիայում, ինչ-որ մեկը սպանել է իր ընկերուհուն, ինչ-որ մեկը՝ զոքանչին: Դրանք մկրտված կաթոլիկներ են: Եթե խոսենք մուսուլմանական բռնության մասին, պետք է խոսենք նաև կաթոլիկ բռնության մասին»,- ասել է նա:



