168.am–ը գրում է.

Իտալուհի մոդել Քրիստինա Բուչինոն պատմել է Իբիցայում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր ռոմանտիկ ժամադրության մասին: «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակրին նկատել են Իբիցայի ռեստորաններից մեկում՝ հայտնի իտալուհի մոդել Քրիստինա Բուչինոյի ընկերակցությամբ:

Իտալուհին Instagram-ի իր էջում Ռոնալդուի հետ լուսանկար է հրապարակել, որն անմիջապես ծնել է բազմաթիվ շշուկներ: Այն հարցին, թե ինչ է նրանց միջև կատարվել, Քրիստինա Բուչինոն հստակ պատասխան չի տվել: 

«Ես եկա այդ ռեստորան, իսկ Կրիշտիանուն արդեն այնտեղ էր: Մենք հանդիպեցինք աչքերով, հետո նա ինձ հրավիրեց ընթրիքի, ինչպես իսկական ջենթլմեն: Նա հրաշալի տղա է: Այն ամենը, ինչ ես կարող եմ ասել Ռոնալդուի մասին այն է, որ նա առատաձեռն տղամարդ է, ով գիտի, ինչպես սիրահետել կնոջը»,- ասել է իտալուհին: 

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել