Դժբախտաբար, կան իրենք իրենց մեծ հայրենասերներ և խելացի համարողներ, ովքեր ոչ մի անգամ Հայրենիքին օգուտ չեն տվել, բայց թութակի նման հայհոյանքներ կրկնել գիտեն, բացասական մթնոլորտ տսրածելով և ոչինչ չփոխելով: Մեղմ ասած` այ դժբախտներ, հիշեք` լացելով, գանգատվելով, հայհոյելով բան չեք փոխել մինչև այսօր Հայաստանյան իրականության մեջ, պարզապես մեր թշնամիներին եք ուրախացրել, մեր միասնությունն եք քանդել, հեռուներում ապրող հայության սրտի մեջ զզվանք եք առաջացրել Հայրենիքի հանդեպ:
Հավաքեք ձեզ! Ականջներդ հեռու, դեպի մեր սահմանները պահեք, միգուցե պատերազմի թմբուկների ձայնը լսեք և սթափվեք: Իսկ հաջորդ պատերազմը հեռու չէ ոչ մեզանից, ոչ էլ մեր որդիներից:
Մի քիչ էլ տարբեր տեսանկյունից նայեք` ինքնամաքրվեք, որ ապրեցնեք ապագա սերունդները և Հայաստանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/shahea.ajemian/posts/935690426577061?notif_t=close_friend_activity¬if_id=1469989973274454
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել