168.am-ը գրում է.

Հյուսիսային Կարոլինա նահանգի Շարլոտա քաղաքի «Բանկ օֆ Ամերիկա» մարզադաշտում «Բավարիան» Չեմպիոնների միջազգային գավաթի շրջանակներում 4:1 հաշվով ջախջախեց «Ինտերին»:

Գերմանական ակումբի բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսին: Գրինը դարձավ հեթ-տրիկի հեղինակ և ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Ֆրենկ Ռիբերին: «Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձավ Մաուրո Իկարդին:

«Բավարիայի» համար սա մրցաշարի առաջին հաղթանակն էր:

Չեմպիոնների միջազգային գավաթ

«Ինտեր» – «Բավարիա» 1:4

Գոլեր. Գրին, 7 (0:1), Ռիբերի, 13 (0:2), Գրին, 30, 35 (0:4), Իկարդի, 90 (1:4):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել