Իսպանացի փրկարարները հայտնաբերել են 2 նավակ, որոնցում գտնվող 44 միգրանտ փորձել են կտրել Միջերկրական ծովը և հասնել Եվրոպա, հայտնում է RIA Novosti-ն:
Այդ նավակները հայտնաբերել են մոտերքով անցնող նավերի կապիտանները և այդ մասին հայտնել փրկարարներին: Որոնման գործողությունը տեղի է ունեցել կիրակի լուսաբացին երկրի հարավարևմտյան ծովափում: Նավակներից մեկում եղել է 19-ը, մյուսում՝ 25 միգրանտ: Նրանցից ոչ ոք չի տուժել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



