Ճապոնիայում կիրակի օրը ջերմային հարվածից հինգ մարդ մահացել է, 430-ը հիվանդանոց է տեղափոխվել՝գրում է tass.ru-ն:
Նշվում է, որ սաստիկ շոգից մահացածները ֆերմերներ են եղել: Երկրի մեծ մասում արդեն երկրորդ օրն է՝ սաստիկ շոգ եղանակ է, ջերմաստիճանի սանդղակը ցույց է տալիս 35 աստիճան ըստ ցելսիուս:
Անցյալ տարի Ճապոնիայում շոգից մահացել էր ավելի քան 100 մարդ, 53 հազարը հոսպիտալացվել էին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



